Այսօր, մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Škoda և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Սիսիանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Փրկարարները հոսաքնազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։  

Տեղում ծառայություն է կատարում նույն վաշտի ավագ տեսուչ Վահե Աբգարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ փրկարարները կարողանան ազատ աշխատել։  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  

1374