ԱՄՆ-ը կանխել է Պակիստանին թուրքական արտադրության ATAK հարվածային 30 ուղղաթիռների մատակարարումը: Ամենայն հավանականությամբ, տենդերը կստանա Չինաստանը: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը՝ մեկնաբանելով իր երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով՝ հայտնում է РИА Новости-ն:


2018-ի հուլիսին Թուրքիան և Պակիստանը պայմանագիր ստորագրեցին 30 ATAK ուղղաթիռների մատակարարման մասին, ինչը Թուրքիայի պատմության մեջ պաշտպանական արտադրանքի միանվագ մատակարարման ամենամեծ պայմանագիրն էր: Գործարքի գումարը գնահատվել է 1,5 միլիարդ դոլար: Պայմանագրի կատարումը, սակայն, հետաձգվել էր Թուրքիային շարժիչների արտահանման լիցենզիա տրամադրելու ԱՄՆ մերժման պատճառով: Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումը, որպեսզի ստիպի Անկարային՝ հրաժարվել ավելի վաղ գնված ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերից: Թուրքիան այժմ զարգացնում է ուղղաթիռների իր շարժիչների արտադրությունը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:

393