«8-օրյա ժամկետը լրանալուց հետո իրավունքի ուժով հրամանագիրը ուժի մեջ է մտնում»,-Аraratnews.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, պարզաբանելով, թե ինչպես կհանգուցալուծվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու մասին հարցը:

«Երեկ, եթե ես չեմ սխալվում, նախագահն ասել է, որ չի ստորագրելու և Սահմանադրական դատարան էլ չի ուղարկելու»,- նշեց Հովակիմյանը և հավելեց. «Գործելու է նույն ընթացակարգը, որը գործեց ԳՇ պետի ազատման  դեպքում»:

Հիշեցնենք` Հանրապետության նախագահը 2021 թ. մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումները նախագահի առարկությունների վերաբերյալ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան:

 

Հայկ Մագոյան

1211