
Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Լևոն Զաքարյանը վատ լուր է հաղորդել «ապօրինի կառույցների սիրահարների» համար:
«Վատ լուր ունեմ ապօրինի կառույցների սիրահարների համար։
Շրջանառության մեջ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախագիծը
Օրինակ կետ 2. Պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կամ շինությունում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական եւ այն ենթակա է քանդման (ապամոնտաժման) համայնքի ղեկավարի, իսկ Երեւան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ առանց վարչական վարույթի հարուցման»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Զաքարյանը:
Հրապարակման մեկնաբանության հատվածում ավագնու անդամը հավելել է.
«Ի դեպ - Ինքնակամ կառույց իրականացրած (տեղադրած) անձը պարտավոր է հատուցել պետությանը կամ համայնքին հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) եւ հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը»: