«Բավարիայի» կիսապաշտպան Ալֆոնսո Դևիսը պատմել է Չեմպիոնների լիգայի խաղից հետո «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ մարզաշապիկներով փոխանակվելու անհաջող փորձի մասին: Հիշեցնենք՝ մրցաշարի քառորդ եզրափակչում մյունխենյան թիմը 8-2 հաշվով հաղթանակ է տարել «Բարսելոնայի» նկատմամբ.

 

«Ես խնդրեցի փոխանակվել մարզաշապիկներով, բայց կարծում եմ՝ նա մի փոքր վշտացած էր: Ամեն ինչ նորմալ է, հուսով եմ՝ հաջորդ անգամ»,- Դևիսի խոսքերն է փոխանցում Goal -ը:

 

Ինչպես փոխանցում է armsport.am-ը, չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիան» 3 անպատասխան գնդակ է ուղարկել ֆրանսիական «Լիոնի» դարպասն ու դուրս եկել եզրափակիչ, որտեղ կխաղա ֆրանսիական մեկ այլ թիմի՝ ՊՍԺ-ի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնում:

20 Օգոստոս, 2020 10:12
125
; ;