«Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին գրավել է անգլիական թոփ ակումբների ուշադրությունը: Այս մասին հաղորդում է goal.com-ը:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Ռոման»  պատրաստ կլինի բաժանվել իր խաղացողից 27 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:

Այս մրցաշրջանում Մանչինին անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ խփելով 5 գնդակ:

 

Աղբյուր՝ armsport.am

794