Մարտի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում տեղի է ունեցել «Աբակ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան։

Օլիմպիադային օնլայն և օֆլայն ձևաչափերով  մասնակցել է մենթալ թվաբանությամբ զբաղվող 5-ից 15 տարեկան մոտ 300 սան Հայաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից։ Երեխաները մրցել են ըստ տարիքային խմբերի և մենթալ թվաբանության բարդության աստիճանների:

Իրենց տարիքային խմբերում և աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոնները, այդ թվում՝ Կամո Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը, Դավիթ Սուքիասյանը, Ռաֆայել Մովսեսյանը, Աննա Մանուկյանը, Ալեքս Թանգամյանը, Վոլոդյա Սարգիսյանը, Մանե Ներկարարյանը եւ Նանե Թամազյանը արժանացել են դրամական պարգևների՝ տրամադրված միջոցառման աջակից SoftConstruct ընկերության կողմից։ Արտերկրից սուպերչեմպիոնների կոչման են արժանացել Իսլոմժոն Սոբիրժանովը Ուզբեկստանից եւ Մատվեյ Գարիավինը Ռուսաստանից:

Միջոցառման բոլոր մասնակցիներն արժանացել են խրախուսական մրցանակների եւ ողջույնի խոսքերի գեղասահորդ, Հայաստանի կրկնակի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանի եւ ակադեմիայի հիմնը կատարող երգիչ Տյոմ Հակոբյանի կողմից:

639