Գարունը մեկնարկելուն պես ընդունված է թարմացնել զգեստապահարանը։ Յուրաքանչյուր նոր սեզոնի հետ գույների գունապնակը թարմացվում է, եւ գարուն-ամառ 2021-ը ևս բացառություն չէ: 

Araratnews.am-ը զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ՝ պարզելու համար, թե որ գույներն են տարվա գարուն-ամառ սեզոնի ամենանորաոճ գույները։

Որո՞նք են 2021-ի գարուն-ամառ սեզոնի թրենդային գույները։

Ամբողջ տարվա համար թրենդային են ավելի հանգիստ, աչք շոյող գույները։
Այս ամռանը աչքի է ընկնելու կապույտի գոլ երանգը, հողի գույնի բոլոր երանգները, վարդագույնից դեպի մոխրագույն և մոխրագույնից դեպի կանաչ գնացող գույները։ Այս տարի թրենդային կլինեն նաև սև սալորի բոլոր երագները՝ ամենամուգից մինչև շատ բաց։

Նշված գույներից որո՞նք խորհուրդ կտայիք համադրել միմյանց հետ։

Քանի որ այս տարի շատ լայն է գույների ընտրության հնարավորությունը, շատ ազատ կարելի է օգտագործել հստակ գույներից բոլորն առանց բացառության։

Դեռևս անցյալ տարի նորաձևության փորձագետները կանխատեսում էին, որ նորաձևության մեջ երկար ժամանակ կլինեն բնական երանգները: Ի՞նչ եք կարծում, արդյոք այս ամռանը այդ գույները կշարունակե՞ն մնալ թռենդային։

Այս տարի ոչ միայն բնական գույներն են թրենդային, այլ նաև գույների լղոզված երանգները, մի քանի գույների խառնուրդները, որոնք խառնելու արդյունքում ստանում են երանգներ: 

Վառ գույները (կանաչ, վարդագույն և այլն) կշարունակե՞ն մնալ արդիական այս ամռանը նույնպես։

Չնայած նրան, որ նորաձևության կուռքերը սեզոնից սեզոն բացառում են վառ գույների կիրառումը՝ կյանքը ցույց է տալիս, որ բոլորը՝ նորաձևությանը հետևողները և անտեղյակները, օգտագործում են վառ գույներ, քանի որ արևը, ծովը պահանջում են նման գույների կիրառում, և, ի վերջո, վառ գույները տրամադրություն են ստեղծում:

Մարիամ Գեւորգյան 
 

5370