Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հրապարակել է «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության հավակնորդների անունները։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» են առաջադրվել «Հայր», «Մանկ», «Մինարի», «Քոչվորների երկիրը», «Խոստումնալից աղջիկ» և «Մետաղի ձայնը» ֆիլմերը:

Քլոե Չժաոն, Էմիրալդ Ֆենելը, Թոմաս Վինտենբերգը, Դեյվիդ Ֆինչերը, Լի Այզեկ Չունը առաջադրված են «Օսկարի»՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:

«Ոսկե գլոբուսի» վերջերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ, որը համարվում է «Օսկարի» գլխավոր փորձը, «Քոչվորների երկիրը» (Nomadland) շահեց ամենահեղինակավոր անվանակարգերից երկուսը՝ «Լավագույն դրամատիկական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»:

Վիոլա Դևիսը, Անդրա Դեյը, Վանեսա Քիրբին, Ֆրենսիս Մակդորմանդը և Քերի Մալլիգանը առաջադրվել են Օսկարի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, Էնթոնի Հոփքինսը, Չեդվիկ Բոուսմենը, Ռիս Ահմեդը, Հարրի Օլդմենը՝ «Լավագույն դերասան»:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2021 թ. «Օսկար» մրցանակաբաշխությունը փետրվարի 28-ի փոխարեն կկայանա ապրիլի 25-ին։ Այն կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Ի դեպ, «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխությունն ունի միանգամից 7 պոստեր, որոնք պատրաստելիս նկարիչները փորձել են պատասխանել մեկ հարցի՝ «Ի՞նչ են նշանակում ֆիլմերը Ձեզ համար»։

 

Առաջին ալիք

 

951