
Ավելի քիչ, քան մեկ տասնամյակ անց մարդկությունը բախվելու է ջրային ռեսուրսների գլոբալ դեֆիցիտին, կանխատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։
Փորձագետները ենթադրում են, որ արդեն 2030 թվականին ջրի դեֆիցիտը կաճի մինչեւ 40 տոկոս, ընդ որում գլոբալ բնույթի մյուս խնդիրները միայն կբարդացնեն իրադրությունը: Ինչպես նշվում է փաստաթղթում, COVID-19 համաճարակի պատճառած համաշխարհային ճգնաժամը ջրի ապահովման խնդիրն ավելի ակնհայտ է դարձրել ՝ այսօրվա դրությամբ ջրին ուղիղ հասանելիություն չունի ավելի քան երկու միլիարդ մարդ:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ ժամանակակից աշխարհում ջրային ռեսուրսների պահպանման համար բավարար ջանքեր չեն գործադրվում: Այդ պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում մոդել մշակել, որը հաշվի կառնի ոչ միայն շուկայական արժեքը, այլև ջրային ռեսուրսների բաշխումից հնարավոր օգուտները: