Ճապոնիայի վարչապետը չի մասնակցի օլիմպիական կրակի փոխանցումավազքի արարողությանը
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան հարգելի պատճառով չի մասնակցի մարտի 25-ին մեկնարկելիք օլիմպիական կրակի փոխանցավազքի արարողությանը, հայտնում է Kyodo գործակալությունը:
Միջոցառմանը ներկա կլինեն խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն և պատասխանատու նախարար Թամայո Մարուքավան: Արարողությունը կանցկացվի առանց հանդիսականի ՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Դպրոցականների երգչախումբը կկատարի Hana wa saku երգը: Այն ստեղծվել է NHK հեռուստաընկերության աջակցությամբ՝ 2011-ի երկրաշարժից և ցունամիից տուժած շրջաններին օգնելու նպատակով: Մրցավազքը կտևի 121 օր և այն կանցնի երկրի բոլոր 47 վարչատարածքների 859 համայնքներով:
Աղբյուր՝ armsport.am
25 Մարտ, 2021 00:48
914
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից
13 Փետրվար, 2026 16:34
Ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը
09 Փետրվար, 2026 15:44
Հայաստանը Ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր ունի մեկ ներկայացուցիչ
08 Փետրվար, 2026 11:17
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններ. վարչապետը ներկա է գտնվել խաղերի փակման հանդիսավոր արարողությանը
08 Օգոստոս, 2026 20:37
ՆԳՆ թիմը ռեկորդներ է սահմանել բանակային խաղերում
08 Օգոստոս, 2026 18:33
Նոր պայքար խաղամոլության դեմ. կգործի միասնական վերահսկողության հարթակ (տեսանյութ)
06 Օգոստոս, 2026 10:14
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել, կան տուժածներ, խափանվել է գնացքների երթևեկությունը
23 Օգոստոս, 2026 10:05
Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը
06 Օգոստոս, 2026 18:23
Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
28 Հուլիս, 2026 20:03