Մարտի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որՆոր Նորքի 1-ին զանգվածում գտնվողՍուրբ Աստվածածին եկեղեցու բակից գողացել ենԼրագրողի բրոնզաձույլ արձանը:
Մարտի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում Արցախի և Արին Բերդի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել 45 և 42 տարեկան երկուտղամարդ՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով հանդերձ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ գողացել են Երեւանի Նոր Նորքի առաջին զանգվածի Սբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Լրագրողի արձանի տարբեր հատվածները, «Երևանի 2800-ամյակի» անվան այգում տեղադրված Նավակով տղայի բրոնզե արձանը, Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից հայ ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։