ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի վարույթ է ընդունվել՝ հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

ՀՀ վարչապետի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հայցի պատճառը Զարուհի Փոստանջյանի՝ 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունն է: 

Զրպարտություն է համարվել այն, որ Փոստանջյանը հայտարարել է. «Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ստացել են հողերը հանձնելու վերաբերյալ գումարներ, նրանք հանդիսանում են գործակալ, նախորդ իշխանությունը հայցվորին բերել, մտցրել է խորհրդարան»:

Վարչապետը Փոստանջյանից հերքում և 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում:

797