
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյանի) մահվան կապակցությամբ հանձնաժողով ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`
1. Արցախի Հանրապետության հերոս, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյանի) մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հանձնաժողովի նախագահը կլինի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ երեկ կյանքին հրաժեշտ է տվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` նույն ինքը Կոմանդոսը: