Վլադիմիր Պոզները մարտի 31-ին ժամանել է Վրաստանի մայրաքաղաք՝ նշելու իր ծննդյան 87- ամյակը, նրա հետ Թբիլիսի են ժամանել շուրջ 50 ընկերներ ու գործընկերներ:

Սակայն տոնական խնջույքի նախօրեին կազմակերպված ընթրիքը տեղի է ունեցել բողոքի ակցիայի ֆոնին. հյուրանոցի մոտ հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ, որոնք անընդունելի են համարում Պոզների կողմից Աբխազիայի վերաբերյալ ավելի վաղ արված մեկնաբանությունները:

Գիշերն ակտիվիստները ձվեր են նետել այն հյուրանոցի վրա, որտեղ Պոզներն ու իր հյուրերը իջևանել էին։ Իսկ պատուհանների տակ գրել են «Դուրս Վրաստանից»։ 

Լուսադեմին ցուցարարները ձվեր են նետել այն ավտոբուսի վրա, որով Պոզներին ու նրա հյուրերին տեղափոխել են Թբիլիսիի միջազգային օդանավակայան։ Լրագրողը պատրաստվում էր հեռանալ Վրաստանից ապրիլի 3-ին, սակայն ռեզոնանսի պատճառով երկրից մեկնել է նախատեսված ժամկետից շուտ։

1023