Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում ընդգծել է Թյուրքական խորհրդի անդամ պետությունների հսկայական ներուժը փոխադարձ առևտրի և ներդրումների ավելացման հարցում՝ այս համատեքստում կարևորելով Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագիրը, հայտնում է primeminister.kz կայքը։

«Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված խաղաղ համաձայնագիրը հնարավորություն կտա վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհն այդ ուղղությամբ, ինչը կբարձրացնի Կասպից ծովի դերը: Դա մեր երկրների համար նոր հնարավորություններ կբացի արդյունավետորեն օգտվելու Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առավելություններից», - ասել է Նազարբաևը՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ընթացքում:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

508