Ղազախստանի  նախագահ  Նուրսուլթան Նազարբաևը խնդրում է Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը։

 

«Նուրսուլթան Նազարբաևը մտահոգություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ՝ կարևորելով Ղազախստանի համար բարեկամ երկու պետությունների միջև բանակցությունների մեկնարկը, ինչը կծառայի տարածաշրջանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը»,- ասված է Նազարբաևի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

726