Ադրբեջանցի գործարար Մուբարիզ Մանսիմովի ընկերությունը հավանաբար ներգրավված է Ղրիմի կամրջի վրա հարձակման մեջ։

RaHDit («Չար ռուս հաքերներ») հաքերային խմբավորումը պնդում է, որ հեղուկանավը, որը պատկանում է Թուրքիայում տեղակայված Palmali ընկերությունների խմբին և կրելում է ադրբեջանական բանակի զոհված զինծառայողներից մեկի անունը, ներգրավված է Ղրիմի կամրջի վրա վերջերս տեղի ունեցած հարձակման մեջ։

Իսկ բեռնափոխադրող ընկերության սեփականատերը ծագումով ադրբեջանցի գործարար Մուբարիզ Մանսիմովն է։

Ըստ հաքերների՝ տեսականորեն կամիկաձե անօդաչու սարքերը կարող էին գործարկվել երկու տանկերից՝ «Beks Loyal»-ից և «Khudayar Yusifzade»-ից, քանի որ հարձակումից մի քանի օր առաջ նրանցից մեկը շեղվել է Նովոռոսիյսկից 100 կիլոմետր հեռավորության վրա, երկրորդը՝ մի փոքր դեպի հարավ, իսկ ավելի ուշ երկու նավերը հանդիպել են ծովում:

Հաքերները հայտնել են, որ հենց այս պահին Ղրիմի կամրջի վրա հարձակման համար նախատեսված անօդաչու սարքերը կարող էին բեռնվել մի հեղուկանավից մյուսը։ RaHDit-ը նաև նշել է, որ, հավանաբար, մեկ այլ նավ է օգտագործվել կամիկաձե անօդաչու սարքերը կառավարելու համար, որը շրջում էր Ղրիմի կամրջի տեսադաշտում։

 

677