Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա, իսկ կողմերն իրենք պետք է որոշեն, թե որն է իրենց հիմնարար շահը և ինչպես են մտադիր ապահովել կայուն խաղաղություն, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Պատասխանելով խաղաղ համաձայնագրի նախապատրաստման մասին հարցին՝ նա մատնանշել է որ, հաշվի առնելով հարցի ծայրահեղ զգայունությունը, իրենք չեն կարող մեկնաբանել բանակցային գործընթացի ընթացքը, որպեսզի չխոչընդոտեն դրա առաջընթացը։

«Բաքուն և Երևանն իրենք են որոշում, թե ինչն է բխում իրենց հիմնարար շահերից և ինչպես են մտադիր ապահովել իրենց ժողովուրդների համար կայուն և հուսալի խաղաղություն։ Միևնույն ժամանակ, իհարկե, խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ, կայուն լուծումների վրա։ Դրանք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքն են և կազմում են Բաքվի և Երևանի հաշտեցման ճանապարհային քարտեզը»,- ասել է Գալուզինը։

584