Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղրիմը կլիներ Ուկրաինայի մաս, եթե չլիներ 2014 թվականի հեղաշրջումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե չլիներ 2014 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղաշրջումը, և եթե այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի կոչվեր, Ուկրաինան դեռ ամբողջական կլիներ, իսկ Ղրիմը կլիներ դրա մի մասը։ Նրանք չկատարեցին այս պայմանավորվածությունը, փոխարենը հեղաշրջում արեցին»,- ասել է Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Դոնբասում հեղաշրջումից հետո սկսված հակամարտությունը դադարեցնելու հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ էր, որ Մինսկի պայմանավորվածությունները լիովին իրականացվեն։

287