
Հինգ տարի առաջ այս օրը` 2016 թվականի ապրիլի 2-ին, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտեց հրադադարը և լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի երկայնքով: Չորս օր տևած պատերազմում հայ զինվորը թշնամուն զգալի կորուստներ պատճառելով հետ շպրտեց սահմաններից` հաղթական ելքով կանգնեցնելով պատերազմը:
Ապրիլյան պատերազմից հինգ տարին դեռ չբոլորած, երբ դեռ չէին սպիացել մեր վերքերը, Հայ ժողովուրդն ու Հայկական բանակը կրկին կենաց-մահու կռիվ տվեցին թշնամու դեմ և այս անգամ 44-оր հերոսական պայքար մղեցին:
Ապրիլյան պատերազմի ընթացքում 18-20 տարեկան զինվորների կողքին կանգնեցին բանակում ծառայած ու արդեն զորացրված տղերքը: Նրանց օրինակով` այս պատերազմին կամավորագրվեցին ապրիլյան պատերազմի մասնակցի զինվորները` շատ լավ հասկանալով, թե ինչ է կատարվում առաջնագծում, և ինչքան կարևոր է նրանց ներկայությունն այնտեղ:
Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, Սասուն Մկրտչյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Ադամ Սահակյանը և մյուս Հերոս տղերքը գնացին, որ մենք ապրենք խաղաղ: Նրանք ընկան, որ...
Հավերժ փառք ու խոնարհում ձեզ, տղերք: Ձեր սխրանքն անմահ է, ձեր ոգին՝ անպարտ: