Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1192–ով և դարձել 196044։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16150 մարդ, կատարվել է 869652 թեստավորում, առողջացել են վարակվածներից 175401-ը։ Գրանցվել է մահվան 3575  դեպք (+23)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 14-ով և դարձել 918։



 

835