Հաստատվել է 148 նոր դեպք, մահ`4

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 148–ով և դարձել 226135: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3000 մարդ (+34), կատարվել է 1224512 թեստավորում (+4046), առողջացել են վարակվածներից 217490–ը (+109): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4540 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով ու դարձել 1105։
09 Հուլիս, 2021 15:22
1069