Հայաստանի Գավաթ. Ալաշկերտը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ընդհանուր 6-1 հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղը «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցել է ԲԿՄԱ-ի հետ ու 2-1 հաշվով հաղթանակ տարել: Աբրահամ Խաշմանյանի թիմը, որն առաջին խաղում 4-0 հաշվով առավելության էր հասել սեփական հարկի տակ, դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ դիմակայության ընդհանուր հաշիվը հասցնելով 6-1-ի:
Պատասխան խաղի հաշիվը բացել են «Ալաշկերտի» ֆուտբոլիստները. 23-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչն է գրավել բանակայինների դարպասն ու առաջ մղել իր թիմին: Ռաֆայել Նազարյանի թիմի կազմում պատասխան գնդակը հեղինակել է Ժիրայր Շաղոյանը՝ աչքի ընկնելով առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին:
Այդուհանդերձ, երկրորդ կեսում «Ալաշկերտի» նիգերիացի կիսապաշտպան Սանդի Նգբեդեն աչքի է ընկել խփած գնդակով ու առաջ մղել իր թիմին:
Աղբյուր՝ armsport.am
05 Ապրիլ, 2021 17:06
67
Կարեն Բարսեղյանը վերադարձել է «Ալաշկերտ»
15 Մարտ, 2021 15:25
Ալաշկերտը հայտարարել է 5 նոր ֆուտբոլիստի ձեռքբերման մասին
21 Փետրվար, 2021 15:24
Աբրահամ Խաշմանյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ
07 Հունվար, 2021 14:42
ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթ. կայացավ կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը
17 Դեկտեմբեր, 2020 17:19
ԲԿՄԱ-ն կհեռացնի գլխավոր մարզիչին
14 Դեկտեմբեր, 2020 20:22