
Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան բռնցքամարտի 15-րդ միջազգային մրցաշարում Գուրգեն Մադոյանի և Արման Դարչինյանի շնորհիվ բոլորից վեր ծածանվեց նաև հայոց եռագույնը:
Ամբողջ մրցաշարի ընթացքում մեր մարզիկները փայլուն հանդես եկան և գեղեցիկ հաղթանակ տոնելով նաև եզրափակիչում հռչակվեցին չեմպիոն:
69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը եզրափակիչում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Շամաֆանովի նկատմամբ, իսկ Դարչինյանը համառ պայքարում հաղթեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Լիպարիտ Ուստյանին:
52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը վնասվածքի պատռճառով եզրափակիչ մենամարտի ժամանակ ռինգ դուրս չեկավ և բավարարվեց արծաթե մեդալով:
Արծաթե մեդալ նվաճեցին նաև նաև 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Եվս 5 հայ մարզիկ արժանացավ բրոնզե պարգևի: