Դիմիտրով գյուղում բախվել են ավտոմեքենան և բեռնատար գնացքը. կա զոհ
Ապրիլի 8-ին, ժամը 01։22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով-Մխչյան ավտոճանապարհին՝ գնացքի գծերի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենան և բեռնատար գնացքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դիմիտրով գյուղի ուղեփակոցի մոտ գնացքը բախվել է «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1986 թ.) և մոտ 600 մ առաջ շարժվել․ ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
08 Ապրիլ, 2021 13:46
487
Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21 Օգոստոս, 2026 22:56
«Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ կա 1 զոհ, 5 վիրավոր
19 Օգոստոս, 2026 23:42
Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը
09 Օգոստոս, 2026 13:27