Կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ուսուցիչների որակավորման գործընթացի կարեւորության մասին։

«Ես կարեւորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որն արդեն մտնում է գործնական փուլ՝ մեր հանրակրթության օրակարգում նոր շատ կարեւոր գործոն ենք ներմուծելու։ Մենք կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք, ի դեպ, ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնել։ Ուզում են ընդգծել՝ ոչ թե կառավարությունն է իրենց աշխատավարձը բարձրացնելու, այլ իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու։

Այս տարվա նոյեմբերից, նախնական հաշվարկներով, մոտ 1500 ուսուցիչներ առնվազն 30-50% - ով ավելի բարձր աշխատավարձ կստանան»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

513