
«Եթե իմ հիշողությունը չի դավաճանում` համաներում այս հոդվածի վրա երբեք չի տարածվել: Թվում է՝ այս իմաստով ամենաանպատեհ ժամանակաշրջանն է պատերազմից հետո ժամկետային զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառել համարել»,- գործադիրի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մինչև 27 տարեկանը լրացած՝ ծառայությունից խուսափած անձանց համաներմանը:
«Բայց այս որոշումը մենք կայացրել ենք նաև հետևյալ նկատառումով: Մեր զինված ուժերը հիմա թևակոխում է խոր և բովանդակային բարեփոխումների փուլ: Ըստ էության սա մեզ համար հնարավորություն է մի կետը ֆիքսել և այդ կետից գնալ առաջ»,- հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. «Շատ կարևոր է արձանագրել մի շատ տխուր վիճակագրություն, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը` 90 և ավելի տոկոս, հետախուզվում են հենց այս հոդվածով»:
Մանրամասները` տեսանյութում: