Ղրղզստանում սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվեում և տեղական ընտրություններում ընտրողների մասնակցության հայտը տեղի ժամանակով 18:00-ին (երևանյան՝ 16:00) կազմել է 29,44 և 30,89 տոկոս՝ համապատասխանաբար: Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ կայքը:

ԿԸՀ հայտարարության մեջ ասվում է, որ հանրաքվեին մասնակցել է 1 061 591 մարդ, իսկ տեղական ընտրություններին՝ 1 024 891 մարդ: Հանրաքվեն կայացած կհամարվի, եթե քվեարկեն 3,6 մլն ընտրողի 30 տոկոսից ավելին:

Երկրի տարածքում առավոտից բացվել է 2435 ընտրատեղամաս: Իսկ տեղական ընտրություններին մասնակցության շեմ չի սահմանվել:

Reuters-ի տեղեկություններով՝ հանրաքվեի արդյունքներով ընտրողները կողմ են քվերակել սահմանադրական փոփոխություններին, որոնք ավելի մեծ իշխանություն կտան նախագահին:

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Ղրղզստանում քաղաքական համակարգը կնմանվի Ուզբեկստանում և Ղազախստանում գործող մոդելին՝ առավել լայն հնարավորություններ տալով նախագահ Սադիր Ժապարովին:

ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել քվեաթերթիկների 75 տոկոսի մշակումից հետո, որոնց համաձայն՝ քվեարկողների 79 տոկոսն աջակցել է փոփոխություններին:  

 

Աղբյուր՝ tert.am

917