«Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք կիրառելի են Հայաստանում, ունեն բավարար արդյունավետություն և անվտանգության մակարդակ»,- հրավիրված ասուլիասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պարզաբանելով, որ քաղաքացիները կարող են ընտրել այն պատվաստանյութը, որով ցանկանում են պատվաստվել:

«Եթե Հայաստանում լինեն բազմաթիվ պատվաստանյութեր,  բնականաբար մարդը կարող է ընտրություն կատարել, բայց այս պահին մենք ունենք նպատակ, ունենք անվտանգ, արդյունավետ պատվաստանյութեր, որոնք պետք է քաղաքացիներին հնարավորինս ճիշտ ձևով մատուցենք, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն՝ չվտանգելով իրենց կյանքը»,- նշեց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` քանի որ այս պահին փոքրաթիվ են պատվաստանյութերը, դրա համար  որոշվել է հստակ  բաժանման մեխանիզմը. «Առաջիկայում  նոր խմբաքանակը հենց որ գա, մենք կվերանայենք բաժանման մեխանիզմները»: 

845