ԵԱՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը միության կառավարման մարմնի նիստին, հայտնում է РБК-ն: Սակայն դեռեւս դրան խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունները, որոնք դժվար թե վերացվեն մինչեւ Կազանում կայանալիք հանդիպումը:

Բաքուն կկարողանա Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե դրան համաձայնի Երեւանը, ասել է հայկական կողմից РБК-ի դիվանագիտական աղբյուրը:

«Նման գաղափար իրոք եղել է (Բաքվին հրավիրելու)։ Մենք ոչ թե սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների հարցը։ Երևանը կազմել է ռազմագերիների ցուցակ, որտեղ կա մոտ 200 անուն, և արդեն հանձնել է այն Կարմիր խաչին»,- մեջբերում է РБК-ն հայկական կողմից մեկ այլ դիվանագետի խոսքը։

Չլուծված հարցերի թվում ՌԲԿ-ի զրուցակիցները նշել են նաեւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տարբերակների քննարկումը:

Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները պատասխանել են РБК-ի հարցմանը՝ միության կազմում կարգավիճակ չունեցող երկրների խորհրդի նիստին մասնակցությունը դեռ քննարկվում է, ԵԱՏՄ անդամ երկրների համաձայնեցված դիրքորոշում դեռեւս չկա:

1350