Մեծ ցավով տեղեկացա «Քարնեգի» հիմնադրամի նախագահ, «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի՝ կյանքից հեռանալու մասին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ինչպես ինքն էր իրեն նկարագրել «Թավրիզից Լիբանանով Կալիֆոռնիայով, Տեխասով, Փենսիլվանիայով, Ռոդ Այլենդով և բազում այլ վայրերով մինչև Նյու Յորք հասած ու գիտելիք երազող տղան, որն այսօր, հուսամ, արդեն ուսյալ է, կանգնած է մի կազմակերպության ղեկին, որն իր առաքելությունն է հռչակել գիտելիքի տարածումն աշխարհում: Երազող, որը սովորել է նախաձեռնող լինել, թափառող մի հայ, որը հասել է Նյու Յորք Թայմսի էջերին»։

Նա պիտի օրինակ ծառայի մեր սերունդների համար՝ ինչպես կարելի է աշխատասիրության և գիտելիքի միջոցով դառնալ ոչ միայն ամենահայտնի գլոբալ հայերից մեկը, այլև դուրս գալ հայկական միջավայրի սահմաններից և լինել մեր ժամանակների ամենաազդեցիկ մտածողներից մեկը։

Վարդան Գրիգորյանի գիտական, մարդասիրական, հասարակական գործունեությունը խոր հետք է թողել մեզնից շատերի կյանքում։ Հանգչե՛ս խաղաղությամբ «միջոց հայթայթող հանճար», ինչպես շատ դիպուկ բնորոշել էր Financial Times-ը:

Պատիվ էր քեզ ճանաչելն ու քեզ հետ աշխատելը»,- ասված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ:

17 Ապրիլ, 2021 17:52
329
; ;