Մի քանի եվրոպական երկրներ ավելի վաղ դադարեցրել էին այդ դեղամիջոցի կիրառումը լուրջ կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրություններից հետո:

Ֆրանսիայում AstraZeneca դեղամիջոցով (նոր անվանումը՝ Vaxzevria) պատվաստումից հետո ևս ինը մարդու մոտ ատիպիկ թրոմբոզի դեպքեր են հայտնաբերվել: Հայտնի է դարձել նաև չորս նոր մահվան դեպքի մասին։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան» ՝ հղում անելով Դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների անվտանգության Ֆրանսիայի ազգային գործակալությանը (ANSM)։

Նշվում է, որ պատվաստվածների մոտ բարձր թրոմբագոյացման պատճառ կարող է լինել արտադրության սխալը, անհատական արձագանքը կամ պաթոլոգիաների նկատմամբ նախատրամադրվածությունը:

Նշվում է, որ երկրում դեղամիջոցի օգտագործման ընթացքում ընդհանուր առմամբ 23 մարդու մոտ թրոմբոզի դեպքեր են գրանցվել, պատվաստանյութը նաև 8 մահվան դեպքի պատճառ է դարձել:

Ապրիլի 8-ի տվյալներով՝ Ֆրանսիայում AstraZeneca դեղամիջոցով գրեթե 3 հազար մարդ է պատվաստվել: 21 դեպքում առաջացել է ուղեղային երակների թրոմբոզ և (կամ) ստամոքսի թրոմբոզ, ևս 2 դեպքում հայտնաբերվել է դիսեմինացված ներանոթային կոագուլյացիա:

Պատվաստումների հետևանքով 9 նոր տուժածների թվում են եղել են նաև 62 տարեկան մարդիկ, որոնց մոտ մարսողական օրգանների թրոմբոզներն ավելի շատ են եղել:

Հիշեցնենք, որ Եվրոպական որոշ երկրներ դադարեցրել են Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ AstraZeneca անգլո-շվեդական ընկերության կողմից մշակված պատվաստանյութի կիրառումը: Որոշումը կայացվել է պատվաստում կատարած մարդկանց մոտ թրոմբների առաջացման մասին հաղորդագրությունների պատճառով։ Այս ֆոնի վրա որոշում է կայացվել վերանվանել պատվաստանյութը։



Աղբյուր՝ armeniasputnik.am

17 Ապրիլ, 2021 23:16
394
; ;