
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Մկրտչյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված ավագ քննիչ Գևորգ Խլոյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով որպես կասկածյալ ձերբակալվել է Երևանի բնակիչ, 54-ամյա Արմենակ Խաչատրյանը, ում երեկ վնասազերծել էին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահրամ Խաչատրյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Անանյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Խլոյանի որոշմամբ Ա. Խաչատրյանը ձերբակալվել է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12մմ տրամաչափի 20 հատ որսորդական փամփուշտ, ուղղանկյունաձև սապոնիկ 2 կլորավուն զանգված, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, 6 որսորդական փամփուշտ, «Ֆ1» 4 նռնակ, 5 պայթուցիչ, 2 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտների առկայությամբ տուփեր, թվով 30 հատ փամփուշտների պարունակությամբ բաց տուփ, 19 հատ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ, «ԱԿՍՈւ» տեսակի ինքնաձիգ, 1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, 3 լիցքավորված փամփշտատուփ, «ԻԺ» 12 տեսակի կարճեցված փողով որսորդական հրացան և տաբեր տեսակի զինամթերք:
Ոստիկանների կողմից կատարված օպերատիվ և հմուտ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան: