ՀՀ Արմավիրի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիր համայնքի ավագանու թիվ 04 արտահերթ նիստը:

Օրակարգում ներառված է 10 հարց:

1.Օրակարգը հաստատելու մասին

2.Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հաղորդում

3.Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի` Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակի հատվածի հիմնանորոգման, Բաղրամյան 6, 8, 10, Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգման մասին

4.Արմավիր համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 24-ի թիվ 157-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

5. Արմավիր համայնքի ավագանու 2015թ. նոյեմբերի 23-ի թիվ 140-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

6.Արմավիր համայքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 14-ի <<Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 88-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

7.Տեղական վճարի արտոնություններ սահմանելու մասին

8.Տեղական վճարի արտոնություններ սահմանելու մասին

9.Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին

10.Օգնություն հատկացնելու մասին:

 

20 Ապրիլ, 2021 11:29
165
; ;