Եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նախագծի դադարեցման մասին, փոխանցում է AP-ն:

Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու անգլիական ակումբների՝ մասնակցությունից հրաժարվելը, Սուպերլիգայի կազմակերպիչները մտադիր են փոխել մրցաշարի ձևաչափը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուպերլիգայի հիմնադիր 12 ակումբներից անգլիականները պաշտոնապես հայտարարել էին նախագծից դուրս գալու մասին։ Այդ ակումբներն են Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալն» ու «Տոտենհեմը»։

Մադրիդի «Ռեալի», «Աթլետիկոյի», կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Յուվենտուսի», «Միլանի» ու «Ինտերի» կողմից պաշտոնական հայտարարություն դեռ չեն եղել։

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն հայտարարել էին, որ Սուպերլիգայի մասնակից ակումբները կհեռացվեն եվրագավաթային մրցաշարերից, իսկ ակումբները ֆուտբոլիստները կզրկվեն ազգային հավաքականներում մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին։

 

Աղբյուր՝ sport.news.am

21 Ապրիլ, 2021 14:58
78
; ;