Աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի արդյունավետ կազմակերպման հարցում ծնողներին աջակցելը մեր կարևորագույն առաքելությունն է։

Նպատակ ունենալով թեթևացնել ծնողի զբաղվածությունն ու հաշմանդամություն ունեցող երեխայի համար ապահովել հասանելի և որակյալ ծառայություններ, նախարարությունն առաջարկվում է վերջիններիս խնամքն՝ օրական 8 և շաբաթական 40 ժամով կազմակերպել պետական աջակցությամբ։

Սա հնարավորություն կտա վերապատրաստել անձանց, որոնց կողմից կազմակերպվող խնամքը կլինի արդյունավետ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների առօրյան, զարգացումը ճիշտ և գրագետ կազմակերպելու ուղղությամբ։

 

Երեխայի խնամքը կկազմակերպվի երեխայի բնակության վայրում չհաշվառված այն անձի միջոցով, որը կմասնակցի նախարարության կողմից կազմակերպված դասընթացին և կստանա հավաստագիր, որի հիման վրա կկարողանա ծառայություն մատուցել։ Խնամողի հետ կկնքվի պայմանագիր և վերջինս կստանա ամսական 150,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։

Պետական աջակցությունն առաջարկվում է տրամադրել մինչև հաշմանդամություն ունեցող երեխայի 18 տարին լրանալը»։

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի արդյունավետ կազմակերպման հարցում ծնողներին աջակցելը մեր կարևորագույն...

Опубликовано Մեսրոպ Առաքելյան - Mesrop Arakelyan Среда, 21 апреля 2021 г.
21 Ապրիլ, 2021 18:21
283
; ;