Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ազգությամբ եզդի, բայց Հայաստանին ու հայ ժողովրդին անմնացորդ նվիրված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 25 տարեկան։ Քյարամը զոհվել է Մարտակերտի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ՝ նա քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: 

Քյարամը չլսեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանը եւ չնահանջեց։ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը մինչև վերջ մնացին իրենց ավագ ընկերոջ կողքին՝ զոհվեցին անհավասար մարտում։ Քյարամը դարձավ եզդիների հպարտությունը, հայերի պարծանքը, թշնամու ահ ու սարսափը։ Նրա հայրը՝ Քյալաշ Սլոյանը, եղել է 1988-1994 թվականների Արցախյան պատերազմի ազատամարտիկ։

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

1308