ՀՀ դպրոցականները՝ Մենդելևյան օլիմպիադայի մրցանակակիրներ

Ապրիլի 20-26-ը տեղի է ունեցել քիմիայի 55-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 30 երկրների աշակերտներ:
Հայաստանն օլիմպիադայում ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալի են արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Լեոնիդ Ասատրյանը: Մենդելևյան օլիմպիադային մասնակցել են նաև Սևադա Ներսիսյանը (Հրազդանի N 13 ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը (Նորաշենի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան):
Նշենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ օլիմպիադան անցկացվել է առցանց. հայ աշակերտները մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցից:
27 Ապրիլ, 2021 19:14
1135
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները
08 Փետրվար, 2022 02:13
Օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
14 Ապրիլ, 2021 18:26
Ամփոփվել է օլիմպիադայի հանրապետական փուլը. հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
12 Մարտ, 2021 16:02
Արդյունքները գոհացնող են. հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության մրցանակակիրները
26 Փետրվար, 2021 16:25