ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«168.am կայքը «77 միլիոն դրամ՝ Ռուստամ Բադասյանի երազանքի կառույցը մի քանի ամիս շուտ գործարկելու համար» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ մասնավորապես նշելով․ «․․․որպեսզի մի քանի ամիս շուտ կոմիտեն ու դատարանը սկսեն իրենց աշխատանքը, Արդարադատության նախարարությունը չի սպասել և որոշել է 77 միլիոն 847 դրամով նվազեցնել «Հակակոռուպցիոն դատարանի շենքային պայմանների ապահովում» միջոցառման համար հատկացված գումարը և դրանով Երևան քաղաքի Մոսկովյան 1 և Հալաբյան 41 ա շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնել»։

Լրատվամիջոցի վերնագրի հետ չհամաձայնել հնարավոր չէ․ այո՛ Հակակոռուպցիոն կոմիտեն և Հակակոռուպցիոն դատարանները ժամ առաջ գործարկելն ու կոռուպցիայի դեմ մասնագիտացված պայքար մղելը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, ինչպես ԶԼՄ-ն է նշել, «երազանքն է»։ Սակայն, Կոմիտեի և նոր դատավորների նստավայրերի համար նախատեսվող կառույցների գործունեության համար համապատասխան տարածքում շենքեր կառուցելն ու դրանք կապիտալ վերանորոգելը կտևի 3-4 տարի։ Հետևաբար, սպասել այդքան ժամանակ ու նոր գործարկել Կոմիտեն ու Դատարանները, հնարավոր չէ։ Այդ խնդիրը լուծելու նպատակով, Կառավարության որոշմամբ նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով «1228․ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգի իրականացում» ծրագրի «31002․ Հակակոռուպցիոն դատարանի շենքային պայմանների ապահովում» միջոցառման գծով հատկացված գումարներից նվազեցնել 77,847․8հազ․ դրամ և այդ գումարից 30 մլն 600 հազար դրամն ուղղել Երևան քաղաքի Մոսկովյան 1 և 47 մլն 247․8 հազար դրամը՝ Հալաբյան 41ա շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքներին և տեխնիկական հսկողության իրականացմանը։

Ի դեպ, նախատեսված վերաբաշխման արդյունքում ՀՀ պետական բյուջեի հաշվին ֆինանսական միջոցների վերականգնման, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա»։

27 Ապրիլ, 2021 15:53
158
; ;