Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 29-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի «Ֆրանսիական երաժշտության  խաչմերուկ» խորագրով համերգը։ Համերգին ելույթ կունենան Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար Քրիստինա Ոսկանյան) և հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)։

Ծրագրում ֆրանսիացի կոմպոզիտորների գործերն են, մասնավորապես՝ կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի, Ժան Բատիստ Լյուլլի, Պիեռ Բոնեի և այլ կոմպոզիտորների գործեր։

Նշենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառն առաջացել է ֆրանսերեն բառից:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84

163