Ապրիլի 28-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած ««ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ փորձում են վերացնել ժամանակին օրենքով մեկ անձին տրված արտոնությունը. «Խոսքը վերաբերում է նրան, որ Մեղրի քաղաքի մաքսակետից մինչեւ 1 կմ հեռավորության վրա գտնվող արտոնյալ գոտում առկա է ընդամենը մեկ մաքսային վերահսկողության տարածք: Այն մեքենաները, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք են գործում տվյալ գոտի, ազատվում են ճանապարհային հարկից»:

«Սրանով ակնհայտ կլինի, թե ինչի վարչապետի Սյունիք այցի ժամանակ կոնկրետ շրջանակներ դրսևորեցին նման խուժան վարքագիծ»,-ընդգծեց պատգամավորը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկի այս արտոնությունը չի ծառայում իր նպատակին, ավելին՝ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների շրջանում: Նշվեց, որ մի շարք գործարարների պնդմամբ այդ տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ լրացուցիչ մեկ պահեստ կառուցել: Ըստ ՊԵԿ տվյալների՝ այդ պահեստում բեռնաթափվում է ՀՀ մուտք գործող բեռնատարների ընդամենը 10-15 տոկոսը, իսկ  մնացյալ շուրջ 85 տոկոս բեռնատարները, շատ դեպքերում տեղափոխելով միեւնույն ապրանքները, լրացուցիչ վճարում են 110-ից մինչեւ 152 հազար ՀՀ դրամ ճանապարհային հարկ, ինչն էլ բնականաբար բարձրացնում է ներկվող ապրանքների ինքնարժեքը:

Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձան ընտրություններին ընդառաջ նման օրենսդրական փոփոխությունների քաղաքական նպատակադրմանը, իրականացված խախտումների վիճակագրական տվյալներին, պետությանը հասցված վնասների չափի հստակեցմանը:

Հիմնական զեկույցի մանրամասները՝  տեսանյութում:

988