Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի զարմիկին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի զարմիկի՝ Հայկ Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Բենիկ Գալստյանը՝ նշելով, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։

1851