«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Մարց-Աթան. Կհիմնանորոգվի 27.5 կմ երկարությամբ երկար սպասված ճանապարհահատվածը

Նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել ենք Մարց-Աթան 27.5կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման, ասֆալտապատման հարցը։

Ճանապարհը մասնակի ասֆալտապատվել է 1984-85թթ, մի մասը երբեք ասֆալտապատված չի եղել։ Աշխատանքները կմեկնարկելու են այս տարի, կավարտվեն 2022-ին։ Բյուջեն հաստատված է, նախագծանախահաշվային աշխատանաներն ավարտական փուլում են։ Այնուհետև կհայտարարվի մրցույթ, որին կհետևի բուն աշխատանքների մեկնարկը։

Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան գյուղերում կյանքը փոխվելու է։ Հաշվի առնելով տուրիստական հսկայական ներուժը` ստեղծվելու են նոր հնարավորություններ ներդրողների, բնակիչների համար։

354