
Բաքվից երեկ գերությունից վերադարձած երեք հայ զինծառայողներից մեկը գյումրեցի Սամվելն է, տան միակ զավակը, Շուխյան ընտանիքի հույսը:
2020 թվականի նոյեմբերի 27-ին Սամվելը ՄՈԲ-ի կազմում մեկնել էր Արցախ և դեկտեմբերի 14-ին գերեվարվել շիրակցիների խմբի հետ: Տղայի գերեվարված լինելու փաստը հարազատները մոտ կես տարի դժվարությամբ, բայց մորից կարողացել են թաքցնել:
Միայն, երեկ երբ Բաքվից վերադարձող ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել, Սամվելի հորեղբոր ընտանիքն էլ համոզվել է, որ տղան Երևանում է, սիրտ արել, Սամվելի մայրիկին կատարվածը հայտնել են: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին պատմեց Սամվելի հորեղբոր կինը՝ Գոհար Դարբինյանը:
«Վատացավ ահավոր, շունչը դուրս չէր գալիս, չէր հասկանում, չէր պատկերացնում: Շտապօգնություն կանչեցինք: Հետո, երբ գերեվարված մյուս տղաների ծնողները ինձ զանգում, աչքալույս էին տալիս, ես էլ ասում էի տարոսը ձեր տղաներին, անուններն էի տալիս իրենց տղաների, Արմինեն քիչ-քիչ սկսեց պատկերացնել էն իրավիճակը, որում մենք էս անցնող ամսիներին ապրել ենք: Անընդհատ ասել ենք Արցախում է, դիրքեր է փորում, էստեղ է, էնտեղ է, գալ չի կարող:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում