Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասներ են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ. տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

«Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ եղել է մարզի Գեղանիստ, Գետափ, Նոր Կյանք համայնքներում, ծանոթացել իրավիճակին։

Մարզպետը խոսել է համայնքների ներկայացուցիչների հետ, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները։ Նշենք, որ այս պահի դրությամբ վերը նշված համայնքներից զատ, համայնքային հանձնաժողովները մարզպետարանի պատասխանատուների հետ աշխատում են մարզի մի շարք համայնքերում ևս։

Աշխատանքների ավարտից հետո մարզպետարանում վնասների ուսումնասիրությունների մասին արձանագրությունները կամբողջացվեն և կուղարկվեն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն»,- ասված է հաղորդագրությունում:

 

10 Մայիս, 2021 18:42
168
; ;