Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում կրակահերթեր տեղի չեն ունեցել. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Այսօր մամուլում տարածվեց տեղեկատվություն առ այն, որ միջդիրքային կրակահերթեր են լսվել Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան սահմանային հատվածում։
Այս մասին գրում է Տեղեկատվության ստուգման կենտրոնն ու նշում. Պաշտպանության նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնել են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։
Վերոնշյալ համայնքներից ևս վերահաստատեցին, որ հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, կրակոցներ տեղի չեն ունեցել։
13 Մայիս, 2021 03:06
1165