Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ Գեղարքունիքում չի տիրում նույն իրավիճակն ինչ-որ Սյունիքում․

«Գեղարքունիքում պետական սահմանը պահպանվել է։ Մեկ երկու տեղ ընթամենը լանջով սահմանագիծ կար, որից մերոնց պնդումներով նրանք պիտի մի քիչ հեռու նստեն, այդ հարցը ընթացքում կարգավորվեց»։

«Հակառակորդը որոշ հատվածներում տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են տեղակայման պրոցեսներն են անում, մեր զինված ուժերն էլ հետեւում են, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան», - ասացԳեղարքունիքի մարզպետը։

Լրագրողի հարցին, թե ում վերահսկողության տակ են այս պահին վիճելի տարածքները Սանոսյանը պատասխանեց․

«Սահմանագծով նստել են իրենք էլ մերոնք էլ։ Բաձարձակապես լարվածություն չկա»։

630