Իսրաելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, իր թվիթերում գրել է․

«Կարճ պատմության դաս բոլոր թուրքական բոթեր համար, որոնք հետեւում են ինձ այստեղ։ Դուք Անատոլիայից չեք, դուք եկել եք Կենտրոնական Ասիայից եւ տեղի հույն-քրիստոնեական բնակչության ցեղասպանություն եք իրականացրել։ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիսն է, եւ դուք անօրինական կերպով օկուպացրել եք այն:

Դուք նաեւ իրականացրել եք հայերի հանդեպ ցեղասպանությունը: Ներկայումս դուք անօրինական կերպով օկուպացնում եք Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան եւ Քուրդիստանը։ Ձեր երկիրը ղեկավարում է բռնապետը, որը ցանկանում է կրկին օկուպացնել և ճնշել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ»։

3223