
Գնդապետ Ջալավյանը (Քյոխ) երեկվանից առաջնագծում է եղել և արգելում է բոլորին, որևէ բան գրել իր անունից. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը.
«Րոպեներ առաջ վերջապես խոսեցի Եղնիկների հրամանատար գնդապետ Ջալավյանի (Քյոխ) հետ, իր անունից տարածվող գրառման մասին։ Կտրականապես հերքեց, նշելով, որ ինքը առաջնագծում է եղել երեկվանից և արգելում է բոլորին, որևէ բան գրել իր անունից, առանց իր հետ խոսելու և համաձայնեցնելու, խնդրելով նաև լրատվամիջոցներին, չտարածել սուտ/կեղծ նյութեր»։
Րոպեներ առաջ վերջապես խոսեցի Եղնիկների հրամանատար գնդապետ Ջալավյանի (Քյոխ) հետ, իր անունից տարածվող գրառման մասին։...
Опубликовано Դավիթ Թորոսյան Четверг, 13 мая 2021 г.
Ինչպես հայտնի է համացանցում տեղեկություն էր տարածվել, թե Եղնիկների հրամանատար գնդապետ Ջալավյանը հայտարարել էր, թե «Վճռական ճակատամարտը մոտենում է. պատրաստ եղեք»: